Ես կարողանում եմ

Ես կարողանում եմ
Բարև ձեզ, ես Խաչատրյան Ռաֆայելն եմ, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի կինո ֆոտո ակումբում: Իմ առաջին նախագիծը եղել է "Քաղաքային արտավիզմները", որի ընթացքում  լուսանկաներ եմ արել  Դվինում,Ռոբոտների գործարանում,   Էրեբունի թանգարանի տարածքում: Այսինքն` ամբողջ նախագծի նպատակը սովետական միության ժառանգություն հանդիսացող և չգործող տարածքների ուսումնասիրումն ու լուսաբանումն էր: Այս նախագիծը մասնակցեց Նորարար Փորձարարական արվեստի կենտրոնի կազմակերպած "18-րդ  այլընտրանքային արվեստի փառատոնին":
http://kino-photo.blogspot.com/p/blog-page_8.html
http://kino-photo.blogspot.com/p/blog-page_2702.html
http://kino-photo.blogspot.com/p/blog-page_2628.html
http://kino-photo.blogspot.com/p/blog-page_7726.html
http://kino-photo.blogspot.com/p/blog-page_30.html


"Ծայրամասային Երևանն"

Հաջորդ լուսանկարչական նախագիծը "Ծայրամասային Երևանն" էր: Այս նախագիծը իրենից ներկայացնում է ծայրամասային տարածքների ուսումնասիրություն, քանի որ դրանք այն հիմնական տեղերն են, որտեղ դեռևս պահպանվում է հայկական կոլորիտը:  Եղել ենք Կոնդում, Աջափնյակի շրջանի բակերում,  Շենգավիթ համայնքի բակերում:
http://kino-photo.blogspot.com/p/blog-page_10.html


Պարբերաբար մասնակցություն եմ ունեցել կրթահամալիրում տեղի ունեցող միջոցառումների լուսաբանմանը:
 http://kino-photo.blogspot.com/p/blog-page.html


"Update"  նախագիծ
Նախորդ տարվա հոկտեմբեր ամսին կինո-ֆոտո ակումբի սովորողների հետ միասին հիմնել ենք "Update"վիդեո նախագիծը:  Այս նախագիծը իրենից ներկայացնում է սոցիալական ֆիլմերի շարք, որտեղ բարձրացվում են մեր իրականության հետ առնչվող բազմաթիվ սոցիալական հարցեր:
https://www.youtube.com/watch?v=38Br3D8-mQo


սոցիալական տեսանյութեր

https://www.youtube.com/channel/UCXxw831-NyO4UfwChcD2Ubw/videos

Комментариев нет:

Отправить комментарий